Բորժոմի ծխապատ աղբանոցը

ԳլխավորՀասարակություն 27.06.2013
Քուռ գետի աղբածածկ ափը և աղբանոցը միշտ ծխապատ է։ Ի՞նչ վտանգների մասին են խոսում բնապահպանները և ի՞նչ դուր չի գալիս զբոսաշրջիկներին Բորժոմում։

Բորժոմի  ծխապատ աղբանոցը
Ո՞ւր են տանում կենցաղային մնացորդները Բորժոմից

Բորժոմից կենցաղային աղբը չորս աղբատարներ ամեն օր տանում են քաղաքից 25կմ հեռավորության վրա, Քվաբիսխևի աղբանոց։ Աղբանոցը, որը զբաղեցնում է 1,5 հա տարածք, անընդմեջ գտնվում է կրակի ալիքներում։ Հարակից բնակավայրերի բնակիչները բողոքում են ծխից և այրուցքի տհաճ հոտից և իշխանությունից պահանջում են ուշադրություն դարձնել այդ հարցի վրա։ «Անընդհատ այրվում է, հիմա էլ ծուխ է բարձրանում։ Յոթ ընտանիք է այստեղ բնակվում: Վիճակը առանձնապես ծանրանում է քամու ժամանակ։ Այնպիսի հոտ է, որ երեխաներին դուրս չենք թողնում»,- ասաց աղբանոցից որոշ հեռավորության վրա գտնվող բնակավայրի՝ Զարեթի բնակիչ Զազա Կևիլշվիլին։

Հակասանիտարական վիճակի . սողունների բազմացման մասին են խոսում նաև Բորժոմի բնակիչները։ Չնայած նրան, որ քաղաքում աղբարկղեր են տեղադրված, միևնույնն է, Քուռ գետի ափին շարունակում են թափել կենցաղային մնացորդներն ու շինարարական աղբը։ Տեղացիներն ասացին, որպեսզի քաղաքում մաքրություն լինի, անհրաժեշտ է, որ տեղական ինքնակառավարումը համապատասխան միջոցներ ձեռնարկի և աղտոտելու դեպքում քաղաքացիներին ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանի։ «Իրավիճակը պետք է կարգավորել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մտածեն շրջակայքը չաղտոտելու մասին։ Տեղական ինքնակառավարումն էլ պետք է ակտիվանա, սահմանի տուգանքներ և բնակիչները աստիճանաբար կհարմարվեն, որ քաղաքում աղբ թափել չի կարելի»,- ասաց Ախալդաբայի բնակիչ Լելա Չխարտիշվիլին։

«Հաճախ զբոսաշրջիկներն ասում են, որ քաղաքը շատ կեղտոտ է»

Յոթ տարի է, ինչ Արթուր Ստեփանյանը աշխատում է Բորժոմի զբոսաշրջության կենտրոնում։ Նրա խոսքերով, աղբանոցի վերածված գետափը մեծ ազդեցություն է գործում զբոսաշրջիկների վրա. «Զբոսաշրջիկները հաճախ են ասում, որ քաղաքը շատ կեղտոտ է։ Ցավոք, աղբն այնպիսի տեղերում է թափված, որտեղ դա չպետք է լինի։ Երբ նման «բնանկարը» աչքի է ընկնում, ծանր ազդեցություն է գործում մարդկանց վրա և ստեղծվում է տպավորություն, եթե քաղաքն անխնամ է: Որքան քաղաքը մաքուր լինի, այնքան ավելի շատ զբոսաշրջիկներ կլինեն»։ Ստեփանյանն ասաց, որ աղտոտելու համար պետք է տուգանքներ սահմանվեն. «Ոչ միայն Բորժոմում, ողջ հանգստավայրային գոտիներում պետք է տուգանքներ սահմանել։ Սկզբում վախ կառաջան, հետո դա սովորության կվերածվի և իրավիճակը կկարգավորվի»։

Ո՞վ է մաքրում Բորժոմը

Բորժոմը մաքրում է «Բարեկարգում» ՍՊԸ-ն։ Տեղական ինքնակառավարումը ՍՊԸ-ին որպես փոխհատուցում տարեկան փոխանցում է 470 000 լ։ «Բարեկարգում»-ում ասացին, որ բազմիցս զգուշացրել են շինարարական ընկերություններին, տեղեկացված է նաև ոստիկանությունը, սակայն գետափին միևնույն է, աղբ են թափում: «Զգուշացրել են շինարարական օբյեկտների ղեկավարներին և որքանով տեղեկացված եմ, նրանք պատկառելի գումար են վճարում մնացորդների դուրսբերման համար, սակայն վարորդներն աղբը գետափին են թափում։ Լպիրշ վարորդների պատճառով, ստիպված աղբը մեր մեքենաներով ենք դուրս բերում»,-ասաց «Բարեկարգում» ՍՊԸ-ի ղեկավար Մերաբ Իոբիձեն։

Ինչ վերաբերում է աղբանոցին, ապա Իոբիձեն հաստատեց, որ այն չափորոշիչներին չի համապատասխանում: Աղբանոցի կարգավորման և ցանկապատման համար բավարար գումարներ չկան. «Ցանկապատված չէ, քամին պոլիէթիլենե պարկերը տարածում է։ Պահակություն էլ չունենք։ Գումարը, որ մեզ ֆինանսավորում են, բավական է նրա համար, որ աղբը դուրս բերենք, հասցնենք աղբանոց և հնարավորության դեպքում՝ տնօրինություն անենք։ Մեծ գումարներ են պետք այնտեղ շինարարության համար»։ Նրա խոսքերով, ինչ վերաբերում է մնացորդների այրմանն, ապա աղբանոցում կրակն ինքնին ծագում է. «Շոգ ժամանակ տոքսինները ակտիվանում են, վերածվում են գազի և կրակ առաջացնում։ Մի քանի անգամ հրշեջ մեքենաներով հանգցրինք, սակայն խորքում այրումը շարունակվում: Իսկ ամեն օր մեքենա ուղարկել չենք կարող, պետք է նոր աղբանոց կառուցել և հիմնախնդիրը կկարգավորվի»։

Ինչպե՞ս են Բորժոմում մուծում մաքրման վճարը

Չնայած նրան, որ մաքրման հարցում հիմնախնդիրներ կան, բնակչությունը վճարունակության առումով, Բորժոմի մասշտաբով, բարձր ցուցանիշ ունի։ Այդ մասին հայտարարեցին վարչությունում։ Բորժոմում մաքրման վճարը, յուրաքանչյուր բնակչի հաշվով կազմում է 0,60 լ, իրավաբանական անձիք կենցաղային մնացորդներըի համար վճարում են ելնելով դրանց քանակությունից։ Սակագինը տարբեր կազմակերպույթունների համար, ելնելով դրա գործունեությունից, հաշվարկվում է մեկ խորոնարդ մետրի հաշվով։ Մաքրման հարկի կտրոնը բնակչությանը տների հասցեներով տրվում է 2007 թ-ից։ Կտրոնները բաժանում են Բորժոմի շրջանի էկոնոմիկայի և տարածքի կարգավորման ծառայության աշխատակիցները։
Բորժոմի շրջանային ժողովի փոխնախագահ Նաթելա Գոգոլաձեի պարզաբանմամբ, ընթացիկ տարում մաքրման հարկը արդեն 60 տոկոսով հավաքվել է, ինչը լավ ցուցանիշ է. «2013 թ-ի ծրագիրը 160 000 է, իսկ ներկա դրությամբ հավաքվել է 93 500 լ։ Անցյալ տարվա համեմատությամբ հարկերի գանձումը բարելավվել է»։

Ոչ կառավարականները նշում են էկոլոգիական վտանգները

Քաղաքացիական էկոլոգիական և գենդերային զարգացման «Օազիս» ասոցիացիան Բորժոմում գործում է 2005 թ-ից։ Ասոցիացիայում ասացին, որ գետի աղտոտումը վտանգավոր հետևանքների է հանգեցնում։ «Վտանգը սպառնում է գետում բնակվող բոլոր կենդանատեսակներին։ Կենցաղային աղբի հետ միասին գետ են թափում նաև քիմիական նյութեր»,- ասաց կազմակերպության ղեկավար Նանա Քումսիաշվիլին։
Վրաստանի կանաչների «Երկրագնդի բարեկամներ» շարժման նախագահ Նինո Չխոբաձեն ասաց, որ մնացորդներն այրելիս առաջացած ծուխը շատ վտանգավոր է. «Այն, ինչ առանձնանում է այրման ժամանակ, դիօքսին է և ֆուրաններ, որոնք շատ վտանգավոր են։ Աղտոտվում է շրջակայքը և բնակիչների մոտ առաջացնում են ալերգիկ հիվանդություններ»։

«Աղբանոցի կարգավորման աշխատանքներն արդեն սկսվել են»

Բորժոմի շրջանային վարչությունում ասացին, որ հիմնախնդրի կարգավորման համար աշխատանքներ են սկսվել։ «Քուռ գետի ափին, կամուրջի մոտ իրավիճակը շատ վատ է։ Նախկինում անցումային ճանապարհ էր և մաքրման ծառայությունն այն մաքրում էր։ Նրանից հետո, երբ ջրամատակարարման ընկերությունը խողովակ անցկացրեց, այնտեղ տեխնիկա չի անցնում։ Ցանկանում ենք մարդկանց հետ միասին այդ տարածքը մաքրել, որտեղ հաճախ են թափում նաև շինարարական աղբը»,- ասաց շրջանի վարչության նախագահ Դիմիտրի Բերիձեն։ Նրա խոսքերով, մոտ ապագայում տեղական ինքնակառավարումում կհիմնվեն ճարտարապետության և վերահսկողության ծառայություններ, որոնց կհանձնարարվի ապօրինի շինարարությունների կառավարումը. «Կստեղծվի խումբ, որին կհանձնարարվի վերահսկողույուն սահմանել մնացորդների նկատմամբ։ Կգործի թեժ գիծ և այն դեպքում, երբ աղբը կթափեն քաղաքի տարածքում, կտուգանվեն։ Մտածում են մասնաշենքերի առջև աղբարկղեր տեղադրել, քանզի թաղամասերում հակասանիտարական վիճակ է և սողուններ են հայտնվել։ Դրանք մեծ ծախսերի հետ են կապված, այդ պատճառով աստիճանաբար կիրականացնենք, մյուս տարվանից»։

Ո՞վ է Բորժոմում կառուցում նոր աղբանոց

Բորժոմի շրջանում վստահեցրին, որ մինչև տարվա վերջ Բորժոմում աղբի հետ կապված հիմնախնդիրը վերջնականապես կլուծվի։ Քվաբիսխեւում նոր, ժամանակակից աղբանոց է կառուցվելու, որը ֆինանսավորելու է Հոլանդիայի կառավարությունը։ Երկու պետությունների միջև հուշագիրը է ձևակերպել «Կառավարությունը կառավարության համար» ծրագրի շրջանակներում։ Հոլանդական «Ամիկո» ընկերության գործընկերը Վրաստանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունն է։ Իսկ տեղական մակարդակով գործընկերը ոչ կառավարական «Բնապահպանական տեղեկատվության և կայուն զարգացման կենտրոն- ՌԻՈ» կազմակերպությունն է։ «ՌԻՈ»-ի ղեկավար Նատո Կիրվալիձեի պարզաբանմամբ, շինարարությունը ձգձգվեց ընթացակարգային հարցերի պատճառով։ Շատ ժամանակ պահանջվեց տարածքի որոնման և շինարարությունն սկսելու թույլտվությունն ստանալու վրա։ Գործընթացի վրա ազդեցություն գործեց նաև Վրաստանում իշխանափոխությունը։ «Այլընտրանքային 5-6 տեղ քննարկվեց: Նորը ծրագրվում էր Դվիրի աղբանոցում։ Բացի նրանից, որ դա տեխնիկապես դժվար էր, պարզվեց նաև այդ տարածքի մի մասն արդեն վաճառված էր։ Ի վերջո որոշվեց նորը կարգավորել Քվաբիսխևի աղբանոցում»,- ասաց Կիրվալիձեն։

«ՌԻՈ»-ում հայտարարեցին, որ Քվաբիսխևի աղբանոցի շինարարությունը մոտ ժամանակներում կսկսվի։ Ներկա փուլում Հոլանդիայից առաքվում է շինարարության համար անհրաժեշտ տեխնիկան, ինչի համար կպահանջվի մոտ երկու շաբաթ. «Տեխնիկան ներբերելուց հետո, մոտ մեկուկես ամսում, շինարարական աշխատանքները կավարտվեն և հավանաբար սեպտեմբերին կբացենք»։
Կիրվալիձեի պարզաբանմամբ, «Ամիկո»-ն իր ցանկությամբ Բորժոմում կհիմնի նաև կենցաղային մնացորդների բեռնման կայան։

Ո՞վ կտնօրինի աղբանոցը

Տարածքը, որտեղ գտնվում է Քվաբիսխևի աղբանոցը, փոխանցվելու է «Վրաստանի կայուն մնացորդների ընկերությանը»։ Ընկերության ղեկավար Գիորգի Շուխոշվիլին ասաց, որ Բորժոմի շրջանին տարածքի հանձնման վերաբերյալ նամակն արդեն առաքվել է. «Հողը, որտեղ լինելու է աղբանոցը, հուլիսի սկզբներից կլինի մեր հաշվարկում։ Դրանից հետո առավելագույն վերահսկողություն կսահմանենք հոլանդական ընկերության նկատմամբ, որ նախագիծը ավարտվի սահմանված ժամկետներում»։

Տեղացիները հուսով են, որ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան աղբանոցի հիմնումից հետո Բորժոմի մաքրման խնդիրը վերջնականապես կկարգավորվի։ Աղբանոցի շինարարությանը առանձնապես անհամբեր սպասում են ներկայիս աղբանոցի հարակից տարածքում ապրողները, ովքեր ամեն օր ստիպված շնչում են աղտոտված և թունավոր օդը։ Իսկ բնապահպանները հուսով են, որ գետի կենդանական աշխարհը կազատվեն թունավորումից։

Թինաթին Զազաձե
Բորժոմ

Կրթություն
Բժշկություն
Հասարակություն
Մշակույթ
რეპორტაჟი